Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Չիլիում կյանքի 122-րդ տարում վախճանվել Է աշխարհի ամենատարեց տղամարդը

Չիլիում կյանքի 122-րդ տարում վախճանվել Է աշխարհի ամենատարեց տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 121 տարեկան հասակում կյանքից հեռացել Է չիլիացի Սելինո Վիլիանուեվա Խարամիլիոն, որը համարվում Էր աշխարհի ամենատարեց տղամարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է The Guardian բրիտանական թերթը:

Տղամարդը վախճանվել Է նախօրյակին Չիլիի հարավում գտնվող Մարիկինա կոմունայի հիվանդանոցում: Խարամիլիոն ծնվել Է 1896 թվականի հուլիսի 25-ին, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատումներ չկան, քանի որ այդ տարեթիվը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել:

Վերջին մի քանի օրերին նա հիվանդանոցում Էր գտնվում թոքերի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն բժիշկները լավատեսական կանխատեսումներ Էին անում եւ հույս ունեին, որ նա շուտով կապաքինվի: Հրատարակությունը նշում Է, որ Խարամիլիոն երբեք ամուսնացած չի եղել, եւ որ նա ոչ մի ազգական չունի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am