Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Գագիկ Մինասյանի խոսքով՝ երկրում ընթացող ցույցերը բարձրացնում են Հայաստանի միջազգային վարկը

Գագիկ Մինասյանի խոսքով՝ երկրում ընթացող ցույցերը բարձրացնում են Հայաստանի 
միջազգային վարկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Հայաստանում իրականացվող ցույցերը բնականոն է համարում ժողովրդավարական երկրի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանն ասաց, որ օրենքի սահմաններում ցանկացած դրսեւորում ողջունելի է: «Մեր քաղաքացիների մի մասը, առաջորդվելով «Ելք » խմբակցության կոչերով, իրացնում է իր իրավունքը: Պետք է ասեմ, որ դա  նորմալ երևութ է ժողովրդավարական երկրներում,  որովհետև նման երկրներում երբեք այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլեըը հասարակության բոլոր շերտերի համար ընդունելի կամ ընկալելի լինեն»,-ասաց նա:

Մինասյանն ասաց, որ այս վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում: «Երկրում ընթացող գործողությունները մեր պետության միջազգային վարկն են բարձրացնում»,-հավելեց բանախոսը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու  կողմնակիցներն արդեն մի քանի օր քայլերթ են անցկացնում Երևանի փողոցներով՝ փակելով կենտրոնական փողոցներն ու կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am