Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Սերժ Սարգսյանը խոսել է ՌԴ հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու կարևորության մասին


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրում՝ վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия» պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ ու ինչ ժամկետներում հնարավոր կլինի լուծել այդ հարցը:

«Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, մեր հիմնական շուկան: Ընդ որում, Ռուսաստանի հետ մեզ կապում է մեկ ու միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսով: Ցավոք, այդ ճանապարհի գործունեությունը կապված է կլիմայական պայմանների հետ: Երբեմն այդ զարկերակը եղանակային պայմանների հետևանքով արգելափակված է լինում»,- ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ թեպետ գոյություն ունեն նաև լաստանավային անցումներ, սակայն դրանք ավելի թանկ են ու քիչ արդյունավետ: «Մեզ համար շատ օգտակար կլիներ, եթե բացվեր երկաթուղային հաղորդակցությունը: Սակայն դա մեզանից կախված չէ: Այս հարցով մենք մշտապես շփման մեջ ենք ռուսական ու վրացական կողմերի հետ, տեղյակ ենք տարվող բանակցություններից: Տեսնենք, թե դրանք ինչով կավարտվեն: Համենայն դեպս, մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ