Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանը խախտել է հրադադարը Նախիջևանի հատվածում. ՀՀ ԶՈՒ-ն պատասխան գործողություններով լռեցրել է հակառակորդին

Ադրբեջանը խախտել է հրադադարը Նախիջևանի հատվածում. ՀՀ ԶՈՒ-ն պատասխան գործողություններով լռեցրել է հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանի հատվածում կրակ են արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սույն թվականի ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:

ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]