Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ռուսաստանն առայժմ ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ չի նշանակի

Ռուսաստանն առայժմ ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ չի նշանակի

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ չի նշանակի, քանի դեռ չի տեսնի, որ Հյուսիսատլանտայան դաշինքը պատրաստ Է լուրջ աշխատանքի: Ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 5-ին այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ պաշտոնը (ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի) թափուր կմնա, մինչեւ մենք նատոյականների կողմից լրջորեն աշխատելու իրական պատրաստակամություն չտեսնենք»,- ասել Է նա: ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը թափուր Է մնում այն բանից հետո, երբ այն զբաղեցրած Ալեքսանդր Գրուշկոն 2017 թվականի վերջին նշանակվեց արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am