Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիան Սիրիայում կշարունակի պայքարը քրդական կազմավորումների դեմ. Էրդողան

Թուրքիան Սիրիայում կշարունակի պայքարը քրդական կազմավորումների դեմ. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր Է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրել այն տարածքները, որոնք գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) քրդական կազմավորումների վերահսկողության ներքո:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների գագաթնաժողովից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր սիրիական հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գիտենք, որ սիրիացիներից շատերն սպասում են, թե մենք երբ ենք ավարտելու Աֆրինի ականազերծման եւ ենթակառուցվածքի վերականգնման մեր աշխատանքները, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ: Ես կրկնում եմ, որ մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգություն եւ կայունություն չենք բերի այն տարածաշրջաններ, որոնք գտնվում են ԺԻՈւ-ի վերահսկողության ներքո. առաջին հերթին դա վերաբերում Է Մանբիջին»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]