Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտին Վարդազարյանը նշում է իր հոբելյանը

Մարտին Վարդազարյանը նշում է իր հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 4, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր թատերական ներկայացման, հինգ մյուզիքլի և քառասուն ֆիլմի երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այսօր դառնում է 80 տարեկան:

Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ Ցոլակ Վարդազարյանը հայկական ջազի հիմնադիրներից է։ 1956-1958 թվականներին Մարտին Վարդազարյանն աշխատել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար: 1961 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի դաշնամուրային և 1970 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները։ Նվագել է Հայաստանի ռադիոյի կվինտետում, ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևավորել «Երևաննախագիծ» ինստիտուտին և Պետական համալսարանին առընթեր։ 1966-1972 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Դասավանդել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։

Մարտին Վարդազարյանը  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ է, Երևանի պատվավոր քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am