Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին որոշում

ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին որոշում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի  քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որն անցկացվել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ, մարտի 29-ին հայկական կողմի առաջարկով որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։

Որոշումը ներկայացվում է ստորեւ.

«Լսելով ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի տեղեկատվությունը վերջին տարիներին հավաքական անվտանգության գոտու հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրության վերաբերյալ եւ կոչ է անում զերծ մնալ ցանկացած հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կբերեն տարածաշրջանում լարվածության աճի:

Հանձնաժողովը կրկին հաստատում է ՀԱՊԿ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ արտահայտված 2017թ. նոյեմբերի 30-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հայտարարությունում եւ միանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների աջակցությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա` մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]