Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատանի ազատ ոճայինները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում  

Պատանի ազատ ոճայինները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: 20-րդ անգամ անցկացվող «Արջուկ» («Մեդվեժոնոկ») մրցաշարը նվիրված է Օլիմպիական խաղերի և Եվրոպայի եռակի, աշխարհի յոթակի չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդին: Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 246 ըմբիշ:

Մեր ըմբիշները հայրենիք են վերադարձել 7 մեդալով: Մրցաշարի հաղթող է դարձել 92 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Արծաթե մեդալ է նվաճել Կնյազ Իբոյանը (48 կգ): Բրոնզե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (51 կգ), Գենիկ Ասատրյանը (55 կգ), Մեժլում Մեժլումյանը (60 կգ), Նարեկ Հարությունյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ):

Մարզիկները մրցաշարին մասնակցել են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]