Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Շառլ Ազնավուրն արժանացել է չեխական Ֆեբիոֆեստ կինոփառատոնի «Քրիստիան» մրցանակի


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր և դերասան Շարլ Ազնավուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով orer.eu կայքը, Շառլ Ազնավուրը ստացել է կինոփառատոնի «Քրիստիան» մրցանակը: 

Կինոփառատոնի գործունեության  25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։

Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվել է  նաև ֆիլմերի տեսաշար, որոնցում խաղացել է շանսոնյեն: 

Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել չեխական քաղաքական և մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ