Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

«Գլոբալ ֆեստ Երևանը» մեկ հարկի տակ կհամախմբի շնորհալի ստեղծագործողների  

«Գլոբալ ֆեստ Երևանը» մեկ հարկի տակ կհամախմբի շնորհալի ստեղծագործողների

 

ԵՐԵՎԱՆ, 16, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գլոբալ ֆեստ Երևան» արվեստի II միջազգային մրցույթ-փառատոնը միավորում է երգարվեստի և պարարվեստի տաղանդավոր ներկայացուցիչներին: Նրանց տրվում է հնարավորություն ցուցադրել իրենց կարողությունները և հաջողության հասնել արվեստի ոլորտներում: Մրցույթ-փառատոնը կանցկացվի մարտի 24-27-ը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գլոբալ Ֆեստ» միջազգային մրցույթ-փառատոնի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Պողոսյանն ասաց, որ «Գլոբալ ֆեստ Երևանը» «Գլոբալ ֆեստի» տարվա վերջին տեղի ունենալիք սուպերեզրափակիչին մասնակցելու հերթական ընտրական փուլն է:

Փառատոնը նաև ուղղված է տարբեր երկրների միջև մշակութային կապերի բարելավմանը և բազմակողմանի համագործակցությանը: Այն Հայաստան է բերում բազմաթիվ ստեղծագործող անձանց աշխարհի տարբեր ծայրերից՝ խթանելով նաև երկրում զբոսաշրջության զարգացումը:

Պողոսյանի խոսքով, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ հայտերի թիվը ավելացել է:

«Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնի «Վոկալ» ուղղության անվանակարգերն են՝ էստրադային, ջազային, ժողովրդական վոկալ, ժողովրդական վոկալ և ոճավորում, իսկ «Պարարվեստ» ուղղության անվանակարգերն են՝ դասական, ժողովրդական պարեր, ժողովրդական պար և ոճավորում, էստրադային, մանկական, մարզական, ժամանակակից պարեր, պարի թատրոն, հիփ-հոփ:

Մրցույթ-փառատոնի շրջանակում մարտի 24-ին այլ վայրերից Երևան ժամանած կոլեկտիվները կծանոթանան քաղաքի տեսարժան վայրերին: Մարտի 25-ին տեղի կունենան «Պարարվեստ» ուղղության մրցութային դիտումները, կհայտարարվի փառատոնի բացումը, հաջորդ օրը՝ մարտի 26-ին, կանցկացվեն «Վոկալ» ուղղության մրցութային լսումները: Նույն օրը տեղի կունենա գալա-համերգը, պարգևատրման հանդիսավոր արարողությունը և միջոցառման փակումը:

Մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի, Իգոր Մոիսեևի անվան դպրոց-ստուդիայի, Մանկական առաջին էստրադային կենտրոնի, մայրաքաղաքային մեդիայի ներկայացուցիչների աջակցությամբ:

«Գլոբալ Ֆեստ» միջազգային մրցույթ-փառատոնը, որն անցկացվել է Սանկտ-Պետերբուրգում, Տալլինում և այլ քաղաքներում, հաջող տարածաշրջանային նախագիծ է, որի նպատակը մշակույթի տարբեր բնագավառներում ստեղծագործող տաղանդավոր երեխաներին բացահայտելն է: Տարվա ընթացքում մրցույթ-փառատոնի շրջանակում իրականացվում են ընտրական փուլեր` վերոնշյալ և այլ քաղաքներում:

Բոլոր մրցույթների համար պատվոգրերից, գավաթներից և նվերներից բացի, խրախուսման կարգով նախատեսված է նաև մրցանակային դրամական պարգևատրում: Դրամական Գրան-պրի մրցանակը 50.000 ռուսական ռուբլի է: 2017 թվականին Հայաստանում մրցույթն անցկացվել է հուլիսին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Մասնակցել են 150-ից ավելի խմբեր և անհատ կատարողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am