Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը լկտի սուտ է որակում Խոջալուի դեպքերի վերաբերյալ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը

Շարմազանովը լկտի սուտ է որակում Խոջալուի դեպքերի վերաբերյալ Թուրքիայի 
վարչապետի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի Վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությանը, թե «ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Խոջալուի դեպքերը Հայաստանի կողմից ադրբեջանցինների նկատմամբ իրականացված ցեղասպանություն է»: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետն արել է հայտարարություն, որը դժվար է այլ բառերով որակելը, քան լկտի սուտն ու անհեթեթությունը:
«Նա ասել է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և միջազգային այլ կառույցներ դատապարտել են Հայաստանի կողմից «կոտորածները»: Չկա աշխարհում մի միջազգային կազմակերպություն և  կառույց՝ լինի դա ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն կամ ԵԱՀԿ-ն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է «կոտորածի» մեջ: Դա լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ սա ընդամենը թուրք-ադրբեջանական հերթական կեղծիքն է: «Իրենք իրենց հավաքվել են, ուրիշ գյուղից մարդ չկա, սուտ է՝ ասում են: Չկա որևէ միջազգային կառույց, որն ընդունած լինի Հայաստանի կամ Արցախի կողմից որևէ «կոտորած»: Իսկ Խոջալուի մասին բազմիցս խոսվել է, իրենց նախագահ Այազ Մութալիբովը դրա մասին խոսել է: Դա բացառապես ներքին քաղաքական պայքարի արդյունք է, որտեղ Ադրբեջանի այդ ժամանակվա ընդդիմությունը խփեց Մութալիբովի աքիլեսյան գարշապարին, որից հետո Մութալիբովը հարցազրույց տվեց, որը համացանցում կա, և այստեղ որևէ գաղտնի բան չկա»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ընդգծեց, որ Թուրքիայի հայտարարությունները, որ իրենք միշտ լինելու են Ադրբեջանի կողքին, ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի դիրքորոշման ճշմարտացիությունն առ այն, որ Թուրքիան անելիք չունի արցախյան հիմնախնդրում, որովհետև այդ երկիրը սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]