Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Արցախի նախագահը հանդիպել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:

Քննարկվել են ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ