Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 34 պատգամավոր:

Օրենքով կարգավորվում են ՀՀ-ում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի գործողությունը տարածվում է Հանրապետության նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների աշխատակազմերի, դատախազության, քննչական, անկախ, պետական, ինչպես նաեւ ինքնավար, կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների, անվտանգության խորհրդի քարտուղարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:

Օրենսդրական փաթեթով նախկին աշխատակազմի ղեկավարները կոչվելու են գլխավոր քարտուղարներ, հստակեցվել են նրանց եւ տեղակալների գործառույթները:

Օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակն է արդիականացնել քաղաքացիական ծառայության ոլորտը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ