Կորեայի Հանրապետության նախագահը վաղաժամ Է համարում լավատեսությունը ԿԺԴՀ-ի հետ երկխոսության հարցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինն այն կարծիքին Է, որ դեռեւս վաղ Է լավատեսություն տածել Կորեական թերակղզում լարվածության թուլացման հեռանկարների առթիվ, չնայած ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Այդ մասին, ինչպես հայտնել Է Yonhap News գործակալությունը, Մուն Չժե Ինը հայտարարել Է մարտի 7-ին Հարավային Կորեայի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք վճռորոշ պահին ենք մոտեցել մեր այն ջանքերում, որոնք նպատակամղված են Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելուն եւ այն միջուկային զենքից ազատելուն»,-ասել Է Մուն Չժե Ինը: «Սակայն, ես կարծում եմ, որ առայժմ չափազանց վաղ Է լավատեսություն տածել, որովհետեւ մենք գտնվում ենք միայն մեկնարկային գծին»,-հավելել Է Կորեայի Հանրապետության նախագահը:
Նա նշել Է, որ պլանավորվող միջկորեական գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ մտադիր չԷ թուլացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդել Է Reuters գործակալությունը: Մուն Չժե Ինը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Է բոլոր այն քայլերը, որոնք վերաբերում են Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման փորձին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում