Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվան խստորեն կխափանի Սիրիայում քաղաքական գործընթացը խաթարելու փորձերը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան խստորեն կխափանի Սիրիայում քաղաքական գործընթացը խաթարելու 
փորձերը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հուսով է, որ Սիրիայում հակակառավարական ուժերի արտասահմանյան հովանավորները կապահովեն այդ ուժերի կողմից հրադադարի պահպանումը։ Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում զինադադարի վերաբերյալ թիվ 2401 բանաձևի ընդունման կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պաշտոնական Մոսկվան նշել է, որ ռուսաստանյան կողմը Քուվեյթի և Շվեդիայի պատվիրակությունների կողմից նախապատրաստված փաստաթուղթը հավանության է արժանացրել՝ «ղեկավարվելով Սիրիական Արաբական Հանրապետության խաղաղ բնակչության հումանիտար զրկանքները թեթևացնելու խնդիրներով և հաշվի առնելով բազմօրյա լարված քննարկումներից  հետո մեր հիմնական դիտողությունները տեքստում արտացոլելը»։  

ՌԴ ԱԳՆ-ում սկզբունքորեն կարևոր են համարում, որ հաջողվել է չթույլատրել զինադադարի սահմանման ոչ իրատեսական սխեման հավանության արժանացնելը, «այժմ փաստաթուղթը հենց հակամարտության կողմերին դրդում է ռազմական գործողությունների դադարեցմանը»։ «Հասկանալի է, որ Նյու Յորքից կարգադրագրերով, առանց հակամարտող սիրիական կողմերի որոշակի պայմանավորվածությունների կրակի դադարեցում չի լինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հուսով ենք, որ հակակառավարական զինված կազմավորումների արտասահմանցի հովանավորները վերջապես կկատարեն «տնային աշխատանքի» իրենց մասը և կապահովեն իրենց հովանավորյալների կողմից մարտական ակտիվության դադարեցումը՝ ի շահ հումանիտար շարասյունների շուտափույթ և անվտանգ անցման,- նշել են նախարարությունում։ - Դրան ուշադիր կհետեևենք»։

«Կարող է պատահել, ինչ-որ մեկը դա չի իմացել կամ դիտմամբ անտեսել է, բայց զինյալների հետ Արևելյան Ղուտայում հրադադարի մասին բանակցություններ վարվել են, սակայն նրանք մերժել են նրանց առաջարկված բոլոր տարբերակները,- հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում։ - Ավելին՝ նրանք հրաժարվել են իրենց հսկողության տակ գտնվող շրջաններից բաց թողնել խաղաղ քաղաքացիներին, որոնց օգտագործում են որպես «կենդանի վահան», խոչընդոտում էին մարդասիրական միջանցքների աշխատանքը»։

Մոսկվայում բավարարված են այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ուղղությամբ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի աշխատանքը։

«Դիմելով ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունմանը՝ խստորեն կխափանենք լրացուցիչ հակառուսական և հակասիրիական հիստերիա հրահրելու և քաղաքական կարգավորման գործընթացը տապալելու փորձերը. այն Սոչիի՝ Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքներով նոր շունչ է ստացել», - հատուկ ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ռուսաստանը, որպես Աստանայի գործընթացի երաշխավոր երկիր և միջազգային հանրության պատասխանատու անդամ «կշարունակի աշխատել սիրիական բոլոր կողմերի հետ՝ ի շահ հակամարտության շուտափույթ կարգավորման, հաշտության հասնելու նրանց միջև, ովքեր դրանք ձգտում են ոչ թե խոսքով, այլ գործով, և ահաբեկչական սպառնալիքն վերջնական արմատախիլ անելու»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am