Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

50-ից ավելի մարդ Է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության շրջանում

50-ից ավելի մարդ Է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության 
շրջանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում հրդեհների հետեւանքով ավելի քան 50 մարդ Է զոհվել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությանը:

«Չունցզե»-ն (Գարնան տոնը, լուսնային օրացույցով Նոր տարին) Չինաստանում սկսվել Է լույս փետրվարի 16-ի գիշերը: Ամանորյա հանդիսություններն ավարտվում են Լապտերների (Յուանսյաոցզե) տոնից հետո, լուսնային օրացույցով առաջին ամսվա 15-րդ օրը: Չինաստանում պաշտոնական ամանորյա արձակուրդներն ավարտվել են փետրվարի 22-ին:

Նշվում Է, որ Չինաստանի տարածքում փետրվարի 15-ից մինչեւ 22-ն ընդամենն արձանագրվել Է ավելի քան 12 հազար հրդեհ, որոնց հետեւանքով զոհվել Է 51 մարդ, եւս ինը հոգի տուժել Է: Այդուամենայնիվ, նշվում Է, որ հրդեհների քանակն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել Է 12,8 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am