Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տնտեսապես ակտիվ բնակչության 83.5 տոկոսը զբաղված է եղել տնտեսության մեջ. ԱՎԾ

Տնտեսապես ակտիվ բնակչության 83.5 տոկոսը զբաղված է եղել տնտեսության մեջ. ԱՎԾ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2017-ի երրորդ եռամսյակում  կազմել է  1 միլիոն 237.1 հազար մարդ, որոնց 83.5 տոկոսը կամ 1 միլիոն 032.8 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 27.1 տոկոսը` գյուղատնտեսության ոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն. 2017» հրապարակման տվյալները: ԱՎԾ-ի կողմից 2016-ին իրականացված աշխատուժի հետազոտության արդյունքների համաձայն` գործազրկության մակարդակը (հետազոտվել է 7 հազար 776 տնային տնտեսություն) կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 18 տոկոսը կամ 220.2 հազար մարդ:

2017 թվականի երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը 2016-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 103.5 տոկոս: ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 583 միլիարդ 508.8 մլն դրամ, որից գյուղատնտեսության ծավալը` 314 միլիարդ 242.0 մլն  դրամ կամ ՀՆԱ-ում 19.8 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am