Մարդու եւ շուն-ռոբոտի պայքարը հայտնվել Է տեսահոլովակում
16:32, 21 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boston Dynamics ընկերության ռոբոտատեխնիկները թեստավորել են SpotMini շուն-ռոբոտի համառությունը: Փորձարկումների կադրերը մշակողները հրապարակել են Youtube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսանյութում ցույց Է տրվում, թե ինչպես Է ռոբոտը փորձում բացել դուռը: Ըստ որում ընկերության աշխատակիցը հոկեյի մականով եւ վզափոկով խանգարում Է մեխանիկական «շանը» հաղթահարելու արգելքը: Այնուամենայնիվ SpotMini-ին հաջողվում Է հայտնվել դրսում: Նշվում Է, որ տեխնիկան գործել Է ինքնավար. մշակողները դրան տվել Էին սոսկ «Գնա՛» սկզբնական հրամանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում