Եղիսաբեթ Բ-ն հողամաս Է վարձակալել Կիեւի կենտրոնում
11:34, 21 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Եղիսաբեթ Բ թագուհին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում վարձակալել Է 1,6 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կիեւի քաղաքային խորհրդի որոշման մեջ, որը զետեղված Է kievvlast.com.ua կայքում:
«Նորին Թագավորական Մեծությանը եւ Կանադայի տիրակալուհուն 49 տարով վարձակալության Է տրվում 0,1622 հեկտար մակերեսով հողամաս Կիեւի Շեւչենկոյի շրջանի Կոստելնայա փողոցում»,- ասված Է խորհրդի որոշման մեջ:
Նշվում Է, որ վարձակալության դիմաց ամսական վճարը կկազմի 568 հազար գրիվնա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում