Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ բանակցելու պատրաստակամություն Է հայտնել

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի հետ բանակցելու պատրաստակամություն Է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, բայց պատրաստ Է բանակցություններ սկսել նրա հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը:

«Առավելագույն ճնշում գործադրելու արշավը կշարունակվի եւ ավելի ինտենսիվ կդառնա: Բայց եթե ցանկանում եք խոսել, մենք կխոսենք»,- ասել Է Փենսը Washington Post-ին տված հարցազրույցում:

Փենսին հարցրել են՝ ինչ քայլեր կպահանջվեն Փենյանից նրա նկատմամբ պատժամիջոցները հանելու համար: «Չգիտեմ: Հենց դրա համար Էլ բանակցություններ են հարկավոր»,- պատասխանել Է ԱՄՆ-ի փոխնախագահը:

ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն այն Է, որ ԿԺԴՀ-ն նախ պետք Է հրաժարվի միջուկային ու հրթիռային ծրագրերից, եւ միայն դրանից Վաշինգտոնը կհամաձայնի բանակցություններր սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am