Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ սահմանադրական օրենքներ
15:23, 10 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում