«Արսենալ»-ը պարտվեց Մխիթարյանի նորամուտի խաղում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Սուոնսի»-ին (3:1):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործներին» հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Հանդիպման 33-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո աչքի ընկավ Նաչո Մոնրեալը: Ընդամենը մեկ րոպե անց տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլը խփեց Սեմ Կլուկասը: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ և «Արսենալ»-ի կազմում իր նորամուտը նշեց խաղի 50-րդ րոպեին: «Սուոնսի»-ին հաջողվեց երկրորդ կեսում Ջորդան Այովի և Կլուկասի գոլերի շնորհիվ հաղթել «զինագործներին» 3:1 հաշվով:
«Արսենալ»-ը մնաց նույն 42 միավորով 6-րդ տեղում:
Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկացնի փետրվարի 3-ին՝ տանն ընդունելով «Էվերտոն»-ին: