Տարածաշրջանային

 Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակներ են հայտնվել

1 րոպեի ընթերցում

 Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակներ են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսպոտրեբնադզորը» ռուսաստանցիներին նախազգուշացնում Է Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակների հայտնաբերման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունվարի 29-ին գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արդվինի, Ռիզեի, Տրապիզոնի նահանգների ափամերձ տարածքներում նկատվել Է Զիկա տենդը տարածողների առկայություն, որտեղ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերվել Էր չուրս մարդ, ովքեր տվյալ վիրուսով ախտահարվել Էին Կուբա այցելելուց հետո»,- ասված Է հրապարակման մեջ: Սպասվում Է, որ մոծակները կարող են մոտ ժամանակներս հայտնվել նաեւ երկրի կենտրոնական շրջաններում եւ Սեւ ծովի հյուսիսային ափին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում