1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ Նախագահը ԼՂ հակամարտության կարգավորման խոչընդոտ է համարում Ադրբեջանի առավելապաշտական ակնկալիքները

ՀՀ Նախագահը ԼՂ հակամարտության կարգավորման խոչընդոտ է համարում Ադրբեջանի 
առավելապաշտական ակնկալիքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական և ոչ իրատեսական ակնկալիքներն են բանակցությունների ելքից: ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին: «Եթե միջազգային հանրությունը կարողանա օգնել Ադրբեջանին ազատվել պատրանքներից և գալ իրատեսական դաշտ, ապա կարծում եմ, որ մենք կարճ ժամանակում կարող ենք հասնել մեծ հաջողությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ ԼՂ հակամարտությունը խոչընդոտում է հակամարտող կողմերի ժողովուրդների զարգացմանը, խլում է մարդկային կյանքեր, մեծ նյութական ռեսուրսներ: «Իսկապես անհրաժեշտություն կա, որպեսզի այս հակամարտությունը լուծվի: Բանակցային գործընթացին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում: 2016թ. Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ ձեռնարկեց: Դրանից հետո մենք ունեցանք հանդիպումներ` Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, իսկ այնուհետև` Ժնևում: Այդ հանդիպումներին մենք եկանք պայմանավորվածության, որ բանակցությունները շարունակելու լավագույն միջոցը վստահության որոշակի էլեմենտներ ստեղծելն է: Մենք այդ առումով որոշեցինք ստեղծել հրադադարի խախտումների հետաքննման միջազգային մեխանիզմ, ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և գործիքակազմը, թուլացնել լարվածությունը»,- հիշեցրեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ ամենը տեղի չունեցավ, որովհետև այդ հանդիպումներից անմիջապես հետո ադրբեջանցի ամենաբարձր պաշտոնյաների բերանից հնչեց այն հայտարարությունը, որ դա իրենց հայտարարությունը չէ, որ դրանք համանախագահների հայտարարություններն են, և որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է: «Այսպիսի իրավիճակում, իհարկե, ակնկալել շուտափույթ լուծում կամ բանակցությունների ինտենսիվ առաջխաղացում, իրատեսական չէ»,-եզրափակեց Նախագահ Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]