Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիա Արցախի քաղաքացիների մուտքը չթույլատրելու Ադրբեջանի ԱԳ նախարարի կոչը

ԱՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիա Արցախի քաղաքացիների մուտքը չթույլատրելու 
Ադրբեջանի ԱԳ նախարարի կոչը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։

Պատասխանելով «Արցախպրես» գործակալության հարցին՝ Անի Սարգսյանը նշել է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում։

Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ։

Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա»։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am