1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին հորդորել են ամրապնդել շփման գծի հարաբերական անդորրը

ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին հորդորել են ամրապնդել 
շփման գծի հարաբերական անդորրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին մասնակցել են նաև արտգործնախարարների հանդիպմանը:

«Նախարարները և համանախագահները քննարկել են նախորդ գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը: Արտգործնախարարները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն վերաբերյալ համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի սկզբունքներին՝ հնարավորինս շուտ այն իրականացնելու ակնկալիքով:

Հանդիպումների ընթացքում կողմերը և համանախագահները տեսակետներ են փոխանակել հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք կան սեղանին գտնվող աշխատանքային առաջարկներում: Բացի այդ, համանախագահները կոչ են արել առաջ մղել վստահությունն ամրապնդող միջոցները՝ որպես բանակցային գործընթացի կարևոր բաղկացուցիչ մաս: Նախարարները և համանախագահներն ընդունել են շփման գծում հարաբերական անդորրը, և համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այս դրական միտումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները նախարարներին հայտնել են իրենց հետաքրքրվածությունը՝ հետագայում քննարկելու հակամարտությունից տուժած գոտիներում 2010 թվականի գնահատող առաքելության շարունակման հնարավորությունը:  

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնել են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելելու մտադրության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]