Սպորտ

Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին 

1 րոպեի ընթերցում

Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:

«Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է կայանալ, կարող է և չկայանալ: Այստեղ ոչինչ երաշխավորված չէ: Նույնը կարող եմ ասել նաև Մխիթարյանի տեղափոխության մասին: Ես նրան շատ եմ հավանում և նա գիտի, թե ինչպիսի ֆուտբոլ ենք խաղում մենք և սիրում է մեր ակումբը: Տեսնենք, լինելո՞ւ է երկու ֆուտբոլիստների փոխանակություն: Մեզ դուր է գալիս Մխիթարյանի խաղը, և աշխատավարձը խնդիր չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հադիպման ժամանակ ասել է Վենգերը:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում