Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում

Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2017թ-ին արտադրվել է 39,6 մլրդ մանաթի արդյունաբերական արտադրանք: Նավթային հատվածում գրանցված 4,7 տոկոս անկումը հանգեցրել է արդյունաբերական արտադրանքի 3,4 տոկոս անկման:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` արդյունաբերական արտադրանքի 69,9 տոկոսը բաժին է հասել հանքարդյունաբերությանը, 24,7 տոկոսը` արտադրական ոլորտին, 4,6 տոկոսը` էլեկտրաէներգիայի արտադրությանը, 0,8-ը` ջրամատակարարման և թափոնների վերամշակման ոլորտին:

Հանքարդյունաբերության ոլորտում նավթի արդյունահանումը կազմել է 5,6 տոկոս, ապրանքային գազինը` 3,0 տոկոս:

Էլեկտրականության, գազի և գոլորշու, տեղաբաշխման և սպասարկման ոլորտներում գրանցվել է 2,6, ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման և վերամշակման  1,2 տոկոս նվազում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am