Սպորտ

Միքայել Միքայելյանը մինչև Օլիմպիական խաղերը կմասնակցի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը 

1 րոպեի ընթերցում

Միքայել Միքայելյանը մինչև Օլիմպիական խաղերը կմասնակցի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկասպորտի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը մինչ Փհենչհանի Օլիմպիական խաղերը կմասնակցի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությանը:

«Օլիմպիական խաղերից առաջ հրաշալի մոտիվացված եմ: Հպարտ եմ, որ այս Խաղերում ներկայացնելու եմ իմ հայրենիքը, իմ ամբողջ պետությունը: Սակայն մինչև Հարավային Կորեայի Փհենչհան մեկնելը պետք է մասնակցեմ Մ20 տարեկանների աշխարհի առաջնությանը: Հիմա ինձ համար առաջնահերթ է այդ մրցաշարում լավ հանդես գալը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:

Միքայել Միքայելյանը Հայաստանի դահուկավազքի առաջնությունում անգերազանցելի էր և, հավաքելով համապատասխան վարկանիշային միավորները, կմասնակցի 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին:

Ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-25-ը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում