ԿԲ-ն փոխանակման կետերում ստուգումներ է իրականացնելու
15:03, 13 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Ստուգումները իրականացվելու է հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում