ԿԲ-ն փոխանակման կետերում ստուգումներ է իրականացնելու

Armenpress 15:03, 13 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենրոնական բանկի  նախագահի որոշմամբ՝ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ստուգումները իրականացվելու է հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am