Տարածաշրջանային

Վրաստանում դիմակավորված անհայտ անձինք հայ գործարարից խոշոր գումար են հափշտակել

1 րոպեի ընթերցում

Վրաստանում դիմակավորված անհայտ անձինք հայ գործարարից խոշոր գումար են հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ իրենից մեծ գումար հափշտակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի Գրուզիի» լրատվական գործակալությանը, այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:

Տուժողը Հայաստանի քաղաքացի է` 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է:

Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ բութ առարկայով հարվածել են նրա գլխին , այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:

Սուքիասյանը ներկայումս հիվանդանոցում է: Բժիշկների խոսքերով նրա կյանքին վտանգված չի սպառնում: Հանցագործները դեռևս չեն ձերբակալվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում