1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում զբոսաշրջային այցելությունները 41 տոկոսով աճել են

Արցախում զբոսաշրջային այցելությունները 41 տոկոսով աճել են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2017 թվականին զբոսաշրջային այցելությունները 2016-ի համեմատ աճել են 41 տոկոսով: Նույն ցուցանիշը 2015-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

«Մենք նաև ցուցանիշները համեմատում ենք 2015 թվականի հետ, որովհետև հայտնի է, որ 2016 թվականին զբոսաշրջության բնագավառում ունեցանք անկում: Երբ խոսում ենք զբոսաշրջության աճի մասին, ասել, որ միայն 2017-ի իրականացրած աշխատանքի արդյունքում է, ճիշտ չէ: Այս արդյունքը վերջին տարիների ակտիվ քարոզարշավի շնորհիվ է »,-ասաց Արտակ Գրիգորյանը:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Այցելությունների թվով առաջին տեղում ՌԴ-ի քաղաքացիներն են, այնուհետև ԱՄՆ-ինը, Ֆրանսիայինը, Իրանինը և այլն:

Արցախի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների միջոցով կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական զբոսաշրջային վայրերը տուրիստների հետաքրքրությունների շրջանակում են: Մասնավորապես, Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Տիգրանակերտն այցելությունների քանակի աճ ունեն:

«Նախատեսում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսներին: Այս տարի Ռուսաստանից ենք սպասում այցելությունների աճ, որովհետև այս շուկան թիրախավորել ենք: Աշխատում ենք նաև եվրոպական ուղղությամբ»,-նշեց Արտակ Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]