Հանրապետության բուհերում ակտիվ քննաշրջան է
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բուհերում ակտիվ քննաշրջան է ընթանում: Առկա ուսուցման համակարգի ուսանողների համար դասերը կմեկնարկեն փետրվարի սկզբին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայր բուհում առկա ուսուցմամբ համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 8-ին և կանցկացվի մինչև հունվարի 27-ը:
Լուծարքները կընթանան 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-30-ը (2-րդ փուլ):
Դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 12-ից:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դեկտեմբերին մեկնարկած քննաշրջանը կշարունակվի մինչև փետրվարի 22-ը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դասերը տարբեր ֆակուլտետների համար տարբեր ժամանակահատվածներում կմեկնարկեն: Մինչ այդ բուհում ակտիվ ընթանում է դեկտեմբերից մեկնարկած քննաշրջանը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում նախնական տվյալներով դասերը կմերկնարկեն փետրվարի 8-ին: Քննաշրջանն այս բուհում մեկնարկել է դեկտեմբերի վերջին շաբաթից եւ կշարունակվի եւս մեկ շաբաթ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում