Հանրապետության բուհերում ակտիվ քննաշրջան է

Armenpress 16:02, 9 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության բուհերում ակտիվ քննաշրջան է ընթանում:  Առկա ուսուցման համակարգի ուսանողների համար դասերը կմեկնարկեն փետրվարի սկզբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայր բուհում առկա ուսուցմամբ համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 8-ին և կանցկացվի մինչև հունվարի 27-ը:

Լուծարքները կընթանան 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-30-ը (2-րդ փուլ):

 Դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 12-ից:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դեկտեմբերին մեկնարկած քննաշրջանը կշարունակվի մինչև փետրվարի 22-ը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դասերը տարբեր ֆակուլտետների համար տարբեր ժամանակահատվածներում կմեկնարկեն: Մինչ այդ բուհում ակտիվ ընթանում է դեկտեմբերից մեկնարկած քննաշրջանը:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում նախնական տվյալներով դասերը կմերկնարկեն փետրվարի 8-ին: Քննաշրջանն այս բուհում մեկնարկել է դեկտեմբերի վերջին շաբաթից եւ կշարունակվի եւս մեկ շաբաթ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am