Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի հրապարակի բացման արարողությունը

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի հրապարակի 
բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 7-ին Ուրուգվայի Մալդոնադոյի շրջանի Պունտա դել Էստե քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հրապարակի բացման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նորաբաց հրապարակում տեղադրվեց քանդակագործ Գոռ Դավթյանի կողմից կերտած` հայ կնոջ պատկերը խորհրդանշող հուշարձան, որը նվիրաբերվել էր Պունտա դել Էստե քաղաքին Հայաստանի Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից` Իջևան և Պունտա դել Էստե քաղաքների եղբայրացման գործընթացի շրջանակներում: 

Արարողությանը ներկա էին շուրջ 500 հրավիրվածներ` Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, Մալդոնադոյի բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ պաշտոնյաներ, ուրուգվայահայ և արգենտինահայ համայնքների ներկայացուցիչներ: 

Նվիրաբերված հուշարձանն օծվեց Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի կողմից: 

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ուրուգվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես), ով իր ելույթում շնորհակալություն հայտնելով Ուրուգվայի իշխանություններին բարեկամական այս քայլի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացն աշխարհում առաջնորդելու համար՝ նշեց, որ նվիրաբերված հուշարձանը խորհրդանշում է հայ կնոջ դերը պատմության օրհասական պահերին հայ ժողովրդի պայքարելու և վերապրելու գործում: 

Իր ելույթում ՀՀ դեսպանն ընդգծեց նաև Ուրուգվայի տնտեսության և զբոսաշրջության խթանման գործում տեղի հայ համայնքի, ինչպես նաև արգենտինահայերի ունեցած ներդրման մասին:

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, Մալդոնադոյի նահանգապետ Էնրիկե Անթիան, Մալդոնադոյի տուրիզմի գլխավոր վարչության տնօրեն Լուիս Բորսարին և Պունտա դել Էստեի քաղաքապետ Անդրես Հաֆիֆը։ 

Պաշտոնական արարողությանը հետևեց ընդունելություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am