Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանի կուսակիցը մեջլիսում ցանկացել է հարձակվել Գարո Փայլանի վրա

  Էրդողանի կուսակիցը մեջլիսում ցանկացել է հարձակվել Գարո Փայլանի վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայ պատգամավոր Գարո Փայլանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, հայ պատգամավորը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի կողմից հարձակման է ենթարկվել:

Վեճը սկսվել է նրանից, որ Փայլանը կոչ է արել ֆինանսների նախարար Նաջի Աղբալային ուսումնասիրել Մեն կղզում բացահայտված օֆշորային սկանդալում Թուրքիայի ղեկավար կազմի ներգրավվածության հարցը:

Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Իլքնուր Ինջեսյոզը դիմել է Փայլանին՝ ասելով. «Դու վերջին մարդն ես, ով կարող է մեզ բարոյականության դասեր տալ: Չնայած ոչ, դա էլ չես կարող լինել: Սա հատկապես ուզում եմ շեշտել, որ այս խորհրդարանում դու անգամ վերջին մարդը չես»:

Ի պատասխան Էրդողանի կուսակցի նման հայտարարության՝ Փայլանը ասել է նրան. «Անբարոյականություն մի արա»:

Հայ պատգամավորի խոսքերից հետո Ինջեսյոզը քայլել է դեպի նա՝ ցանկանալով հարձակվել, սակայն մյուս պատգամավորները միջամտել են և բախում չի եղել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]