Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայ դատի հանձնախումբը Կանադային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար

Հայ դատի հանձնախումբը Կանադային կոչ է արել պատասխանատվության ենթարկել 
Ադրբեջանին հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի Հայ դատի հանձնախումբը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացման 12-րդ տարելիցի նախաշեմին:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2005թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հին հայկական Ջուղա քաղաքի  գերեզմանատան վերջնական ոչնչացման գործընթացը: Նշվում է, որ այդ ամենի արդյունքում ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է 10 հազար խաչքար:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հիշեցրել է, որ հայկական խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Կանադայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքրյանը նշել է, որ հայկական հուշարձանները յուրահատուկ ճարտարապետական արժեք են, և միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի Ադրբեջանի կողմից դրանց ոչնչացման քաղաքականությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ժխտել այդ հանցագործությունը և շարունակում են խթանել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը: Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` նրանց կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը վերջ դնելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am