Հասարակական

Զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մասին նոր հոլովակը

2 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մասին նոր հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի մասին նկարահանված նոր հոլովակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գունեղ ու դինամիկ հոլովակը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ: «Չքնաղ բնություն, խորհրդավոր վանքեր, ջրվեժներ, քարանձավներ ու անկրկնելի տեսարաններ: Հոլովակը մեր հայրենիքով շրջող զբոսաշրջիկի աչքերով ներկայացնում է հնամենի մի երկիր՝ հարուստ մշակույթով ու պատմությամբ և այդ մասին պատմող լուռ, սակայն խոսուն վկաներով»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Ճանապարհորդության սիրահարներին տեսահոլովակը կհուշի, որ Հայաստան այցելելով կարելի է վայելել երկրի դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում և հեռանալ տպավորված՝ կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ:

Հոլովակը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում