Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի հայ պատգամավորը Քերոլայն Քոքսին ներկայացրել է պատերազմից հետո երկրի իրավիճակն ու վերականգնման ընթացքը

Սիրիայի հայ պատգամավորը Քերոլայն Քոքսին ներկայացրել է պատերազմից հետո 
երկրի իրավիճակն ու վերականգնման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Լորդերի պալատի ներկայացուցիչները Սիրիայի խորհրդարանում, ինչպես նաև հայ պատգամավոր Նորա Արիսյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև հայկական համայնքի ներկա վիճակը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արիսյանը: «Լորդերի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում էին Սիրիայի վերականգնմանն ու իրավիճակին, անվտանգության վերահաստատմանը: Անդրադարձ եղավ հայկական համայնքին»,- հայտնեց Արիսյանը:

Հայ պատգամավորը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է, որ Սիրիայի պատերազմի ընթացքում մեծ թվով եկեղեցիներ և դպրոցներ են քանդվել, սակայն ներկայում տարվում են դրանց վերականգնման աշխատանքները:

Լորդերի պալատի պատվիրակության նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին Արիսյանը հայտնել է, որ հայերն ապրում են սիրիական ներդաշնակ և համերաշխ ընկերության մեջ, ինչը համապատասխանում է մշակութային բազմազանությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am