Քաղաքականություն

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը ամուր հիմք է հետագա զարգացումների համար. Իտալիայի դեսպան

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը ամուր հիմք է հետագա զարգացումների համար. Իտալիայի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը դրական իրադարձություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նրա համոզմամբ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը մի շարք ոլորտներում:

«Մինչ այս հարաբերությունները բարեկամական էին, գործընկերային, սակայն չկար այդ նոր հիմքը: Մենք բոլորս աշխատում էինք դրա համար, Հայաստանն էր նաեւ աշխատում, եւ ի վերջո, գործընթացը հասավ իր վերջնակետին: Մենք շատ ուրախ ենք, քանի որ այն ձեւավորում է նոր շրջանակ հարաբերությունների համար, որը կարող է լինել ամուր հիմք հետագա զարգացումների համատեքստում»,-ընդգծեց դեսպանը:

Բրյուսելումնոյեմբերի 24-ինստորագրվեցՀայաստանիՀանրապետությանեւԵվրոպականմիությանմիջեւՀամապարփակեւընդլայնվածգործընկերությանհամաձայնագիրը:ԵՄԱրեւելյանգործընկերությանգագաթնաժողովիշրջանակներումփաստաթուղթըստորագրեցինՀՀարտաքինգործերինախարարԷդվարդՆալբանդյանըեւԵՄարտաքինքաղաքականությանեւանվտանգությանհարցերովբարձրներկայացուցիչՖեդերիկաՄոգերինին:

Սյուզի Մուրադյան

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում