Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Վարչապետը հանձնարարեց ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրել հստակ ու կանխատեսելի

Վարչապետը հանձնարարեց ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրել հստակ ու կանխատեսելի

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց հստակեցնել ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը նշեց, որ ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում՝ կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը։ «Այդ իսկ պատճառով հատկապես կարևոր է, որ այդ գործընթացը իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար։ Ներկայումս Առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որի միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով»,- ասաց կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ գործող՝ ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն և դրանից ելնելով հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումը առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն։ Կարգով սահմանված չեն նաև, հավաստագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենին և Առևտրաարդյունաբերական պալատին առաջարկեց 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել  ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում անդրադառնալով հայեցողական լիազորությունների, համապատասխան հավաստագրի տրամադրումը մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հստակեցման հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am