Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
20:50, 23 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 23-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գորիս-Սիսիան, Երևան - Սևան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման
աշխատանքներ:Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում