1000х90.jpg (78 KB)

Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Armenpress 20:50, 23 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է,որ նոյեմբերի 23-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գորիս-Սիսիան, Երևան - Սևան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից  խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am