Տնտեսություն

Սիրիայում և Հայաստանում փոխադարձաբար կներկայացվեն զբոսաշրջային և բիզնես հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Սիրիայում և Հայաստանում փոխադարձաբար կներկայացվեն զբոսաշրջային և բիզնես հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում և Հայաստանում փոխադարձաբար կներկայացվեն զբոսաշրջային, բիզնես հնարավորությունները: Ինչպես «Արմենպրես»-ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, այժմ քննարկվում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի՝ Սիրիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Դամասկոսում, Երևանում կազմակերպել Սիրիայի և Հայաստանի արդյունաբերական ու զբոսաշրջային շաբաթ:

«Քաղաքական պայմանավորվածությունը կա, այժմ քննարկում ենք այդ շաբաթի իրականացման ձևաչափն ու ժամկետները: Շաբաթն ունենալու է և՛ բիզնես ուղղվածություն, և՛ զբոսաշրջային: Այժմ փորձենք փոխադարձ հետաքրքրությունները հասկանալ, թե հայաստանյան ինչպիսի ապրանքներ, ուղղություններ են հետաքրքրում սիրիական կողմին և հակառակը: Կփոխանակենք ցանկը և կփորձենք այդ ուղղությունների բիզնեսը հրավիրել Հայաստան, մեր երկրից էլ Սիրիա՝ ձևավորելով բիզնես կապեր»,-ասաց Հովհաննես Ազիզյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ նման միջոցառում նախատեսվում է անցկացնել նաև Լիբանանում: Կրկին նախարարի այցի ընթացքում համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Նախատեսում ենք խթանել զբոսաշրջային այցելությունները, որովհետև լիբանանյան շուկայում լուրջ հնարավորություններ ենք տեսնում: Ի դեպ, մի կարևոր փաստի մասին ևս: Նախարարի՝ Լիբանան այցելության ժամանակ որոշակի բիզնես կապեր են ձևավորվել՝ Հայաստանում արտադրություն հինելու համար: Ստորագրվել են հուշագրեր, հույս ունենք, որ շուտով Լիբանանի հետ համատեղ արտադրություն կունենանք»,-հավելեց Հովհաննես Ազիզյանը:

Հոկտեմբերի վերջին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լիբանանում և Սիրիայում: Տեղի են ունեցել հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Բեյրութում անցկացվել է հայ-լիբանանյան տնտեսական համաժողով:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում