ՀՀ դեսպանը և Հունաստանի Պաֆոսի քաղաքապետը քննարկել են ՀՀ քաղաքներից մեկի հետ ոլորտային համագործակցություն զարգացնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը և Հունաստանի Պաֆոսի քաղաքապետը քննարկել են ՀՀ քաղաքներից մեկի հետ ոլորտային համագործակցություն զարգացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) հունիսի 17-ին հանդիպել է Պաֆոսի վերընտրված քաղաքապետ Ֆեդոն Ֆեդոնոսի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսյբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպանը շնորհավորել է քաղաքապետին համոզիչ հաղթանակի համար և մաղթել նորանոր հաջողություններ տեղական ինքնակառավարման զարգացման ոլորտում։ 

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Հայաստանի քաղաքներից մեկի հետ ոլորտային համագործակցություն զարգացնելու հնարավորությունները։ 

Նշվում է, որ Ֆեդոն Ֆեդոնոսն ընդգծել է իր քաղաքը նորարարական տեխնոլոգիաների և կրթության ոլորտի ներգրավվածությամբ հրապուրիչ կենտրոն վերածելու գաղափարի և այն կյանքի կոչելու ընթացքի մասին։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է այս ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողությունները և առաջարկել այցելել Հայաստան՝ առավել մոտիկից ծանոթանալու հետաքրքրություն ներկայացնող ուղղություններին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում