Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԵԱՏՄ-ի շնորհիվ անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցությունը նվազել Է. Նազարբաեւ

ԵԱՏՄ-ի շնորհիվ անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցությունը նվազել Է. Նազարբաեւ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նպաստել Է միավորման երկրների վրա անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը:

Նոյեմբերի 13-ին այս մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն «Աստանա ակումբի» երրորդ՝ «Մեծ Եվրասիա - 2027. առճակատում թե գործընկերություն» թեմայով նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Շարունակում Է զարգանալ Եվրասիական տնտեսական միությունը:

Այն նպաստել Է մեզ վրա անբարենպաստ համաշխարային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը: 2017 թվականի ինն ամսում միության երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել Է մեկ երրորդով»,- ասել Է Նազարբաեւը: Ղազախստանի նախագահի խոսքով՝ արդի պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի միավորման առավելագույնս սերտ փոխգործակցությունն Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն երկրների հետ, որոնք ամենամեծ ներդրումային եւ նորաստեղծական ներուժներն ունեն:

«Տարբեր ձեւաչափերով միությանն են միանում ավելի ու ավելի շատ երկրներ: Ազատ առեւտրի գոտիների ստեղծման շուրջը բանակցություններ են վարվում Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իսրայելի եւ Հարավային Կորեայի հետ: Ընդամենը հետաքրքրություն են հանդես բերում շուրջ 50 երկրներ»,- նշել Է Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am