1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի գյուղական համայնքներում էներգախնայողության ապահովման համար առանձնակի լուծումների կարիք կա

Հայաստանի գյուղական համայնքներում էներգախնայողության ապահովման համար 
առանձնակի լուծումների կարիք կա
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաբնակարան շենքերի ոլորտը զգալի էներգախնայողության շուկայական ներուժ ունի, որը հնարավոր է օգտագործել էներգաարդյունավետության օրենսդրական բարեփոխումների և ներդրումների համադրմամբ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի եզրահանգման են եկել Հայաստանի բնակելի և հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով համաժողովի մասնակիցները: «Այս ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի կառավարության կողմից հետագա պատրաստակամությունն ու դոնորների կողմից համատեղ և ընդլայնված աջակցությունը:  Միաժամանակ, գյուղական համայնքների համար անհրաժեշտ են առանձնակի լուծումներ, որոնք ժամանակակից էներգետիկ ծառայությունները կդարձնեն հասանելի գյուղական բնակիչների համար և էներգաարդյունավետության միջոցով վճարունակության խնդիրներին լուծում կտան»,-ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ միջոցառումն ամփոփող հաղորդագրությունում:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկած ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել էր, որ կառավարության կողմից հստակ ու գործուն քայլեր են իրականացվել էներգաարդյունավետության ոլորտում՝ սկսած օրենսդրական բարեփոխումներից՝ ավարտած հանրային ու բնակելի շենքերում, ինչպես նաև մասնավոր հատվածում իրականացված ծրագրերով: «Մեզ համար շատ ոգևորիչ է, որ մեր բարեփոխումները շատ արագ արձագանք են ստանում մասնավոր հատվածի կողմից: Անցած տարի գնահատեցինք և տեսանք, որ մենք 200 միլիոն եվրոյից ավելի ֆինանսական գործիքակազմ ունենք բանկերում էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների համար»,-ասել էր փոխնախարարը: Նրա խոսքով՝ նշյալ միջոցառումների պահանջարկը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: «Սա հիմնականում կապված է նրա հետ, որ պետությունը, դիտարկելով էներգաարդյունավետությունը որպես իրական այլընտրանք էներգիայի արտադրությանը՝ հասկանում է, որ մենք կարող ենք ավելի մատչելի կերպով խնայել էներգիա, քան արտադրել»,-նշել էր Հայկ Հարությունյանը:

2017թ.-ի փետրվարին ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Էներգախնայողության 2-րդ ազգային ծրագրի (ԷԽԱԾ) թիրախը Հայաստանում էներգիայի բազային սպառումը 20 տոկոսով կրճատելն է՝ 2010-2012-ի համեմատ: ԷԽԱԾ-ի թիրախի իրագործմանը նպաստող էներգախնայողության բարելավման միջոցառումների 63 տոկոսը նախատեսված է բնակելի և հանրային նշանակության շենքերի համար: Այն 30 տոկոսով կնվազեցնի էներգիայի բազային սպառումը շենքերում:

«ԵՄ-ն էներգետիկայի համար» (EU4Energy) ծրագրի կազմակերպած համաժողովի նպատակն էր թեմայի շուրջ բարձրաստիճան երկխոսության ծավալումը պատասխանատու նախարարությունների, դոնոր, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]