Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թրամփը «կարեւոր» հանդիպում Է ակնկալում Պուտինի հետ

Թրամփը «կարեւոր» հանդիպում Է ակնկալում Պուտինի հետ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ, հավանաբար, Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա շատ կարեւոր ուղեւորություն Է: Մենք կարող ենք հանդիպում ունենալ Պուտինի հետ… դա շատ կարեւոր Է: Նրանք կարող են մեզ օգնել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի հարցում: Մեզ հարկավոր Է խոսել Ուկրաինայի մասին»,- ասել Է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 6-11-ը Վիետնամի Դանանգում: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները մասնակցելու են դրան: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել Է, որ Թրամփի հետ Պուտինի հանդիպման հարցը դեռեւս լուծված չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am